Վրաստանում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

277625

Վրաստանում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտարարել է երկրի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թբիլիսիից 12 կմ հարավ-արևմուտք։ Ցնցցումները գտնվել են 24 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

--00—ՅՄ