ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հերթական անգամ մերժել Է Իրանի նկատմամբ արտաքին սպառնալիքներն ու ճնշումները՝ հայտարարելով, որ Իսլամական Հանրապետությունն այլ երկրների հետ փոխգործակցելու է փոխադարձության հիման վրա և հավասարության դիրքերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA-ն, Փեզեշքիանն այդ հայտարարությունն արել է ապրիլի 5-ին Թեհրանում գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի և նրա տեղակալների հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային խնդիրներին՝ նախագահն ընդգծել է, որ այլ երկրների հետ փոխգործակցությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ:
«Իսլամական Հանրապետությունը ցանկանում է հավասար երկխոսություն, չի կարող լինել, որ նրանք ցանկանում են բանակցել Իրանի հետ, մի կողմից, և սպառնալ նրան, մյուս կողմից», - ասել է Փեզեշքիանը՝ նկատի ունենալով Միացյալ Նահանգներին և նրա՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը:
«Եթե ցանկանում եք բանակցություններ, ի՞նչ իմաստ ունի սպառնալը»,- ասել է Իրանի նախագահը Վաշինգտոնի հասցեին: «Այսօր Ամերիկան ստորացնում է ոչ միայն Իրանին, այլև մնացած աշխարհին, քանի որ նրա պահվածքը հակասում է բանակցությունների կոչին»:
--00—ՅՄ