ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո պատասխանել են լրագրողների հարցերին։
Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպումը որակել է «շատ կառուցողական ու արդյունավետ»:
«Քննարկվել են քայլեր՝ ուղղված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
--0--ԿԿ