Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել․ Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

aa
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է:
 
Սահմանադրության փոփոխությանը զուգահեռ ադրբեջանական իշխանական քարոզչությունը նոր պահանջ է դրել, որ Հայաստանը պետք է փոխի իր օրենսդրությունը այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» համար և այն համապատասխանեցնի նրանց կարիքներին:
 
Այս ամենը «խաղաղության պայմանագիր» հորջորջված փաստաթղթի նախապայման է, որ միակողմանիորեն պահանջվում է Հայաստանի իշխանությունից»:

 

--00--ՍՊ