Չվհատվեք, շատ փորձություններով եք անցել, ոտքի կանգնել․ հանդիպում` ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ss

ՀՅԴ Արցախի ԿԿ նախաձեռնությամբ Երեւանի «Արամ Մանուկյան» կենտրոնում ընկերային հանդիպում է կազմակերվել ՀՅԴ Արցախի կառույցի ընկերների մասնակցությամբ, որին ներկա էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Տարոն Տոնոյանը։

Հանդիպման ընթացքում ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը զեկույցով ներկայացրել է ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի բանաձեւերն ու ընդունած որոշումները, Արցախի հարցի շուրջ որդեգրած ՀՅԴ դիրքորոշումներն ու անելիքները։

ԱՀ Աժ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արթուր Մոսիյանը ներկայացրել է Արցախի ԱԺ գործունեությունը եւ ԱՀ նախագահի գործունեության ժամկետի երկարաձգման հետ կապված գործընթացը։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Տարոն Տոնոյանը արցախցի ընկերներին չվհատվելու կոչ է արել։ Արցախի ժողովուրդը շատ փորձություններով է անցել եւ միշտ կարողացել է ոտքի կանգնել` նշել է նա։

Հանդիպմանը քննարկվել են նաեւ կազմակերպական, ներքաղաքական, համահայկական և աշխարհաքաղաքակական հարցեր:


 

--00--ՍՊ