ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Իրանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրի իշխանությունները որոշում են կայացրել բանտերից ժամանակավորապես ազատ արձակել 54 000 դատապարտյալի: Այս մասին հայտնել է Իրանի արդարադատության նախարարության խոսնակ Ղոլամհոսեին Էսմայիլին։
Մինչ ազատ արձակվելը կալանավորները պարտավորվում են գրավ վճարել, ինչպես նաև կորոնավիրուսի թեստ անցնել, վարակի առակայությունը բացառելու համար։
ԱՆ խոսնակը մանրամասնել է, որ ազատության մեջ են հայտնվել այն հանցագործները, որոնց պատժաչափը չի գերազանցում հինգ տարվա ժամկետը:
Իշխանությունը երկրի գերծանրաբեռնված բանտերում վարակի տարածումը կանխելու նպատակով է դիմել այդ քայլին։
Վերջին տվյալներով Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 77-ի։
Ամբողջ աշխարհում վիրուսով վարակված է 93206 մարդ, մահացել է 3203-ը, ապաքինվածների թիվը հասել է 50970-ի։
Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 81 երկրում, բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։