Էջմիածնում «Jaguar»-ը բախվել է «ՎԱԶ 2109»-ին, այնուհետև՝ ծառերին ու էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

հասարակական

Մայիսի1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արամ Բաղդասարյանի վարած «Jaguar» մակնիշի և Մասիս քաղաքի բնակիչ, 43-ամյա Գևորգ Մարգարյանի վարած, սակայն կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները, այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում, վնասվածքներ չեն ստացել։

Աղբյուրը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է «Jaguar»-ի վարորդը, որը բախվել է կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2109»-ին, այնուհետև, առաջ ընթանալով, կոտրել է ծառերն ու հսկայական երկաթե էլեկտրասյունը, ինչի հետևանքով ծառերն ու էլեկտրասյունը տապալվել են։