ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել է աշխարհազորի ստեղծման անհրաժեշտությանը։
Ըստ նախկին փոխնախարարի՝ աշխարհազոր ունենալը շատ կարևոր է, բայց քննարկելու բաներ կան։
«Առաջին հերթին Պաշտպանության նախարարությանը խորհուրդ կտամ հրավիրել նախկին հրամանատարներին, ովքեր անցել են արցախյան ազատամարտով և նրանց հետ քննարկվել այս թեման։ Սա շատ լուրջ կազմակերպություն է լինելու։ Եվ եթե իրենք հանկարծ սխալներ թույլ տվեցինք, մարդ չի հավաքվելու այնտեղ։ Մեր տղերքի ճակատագիրն է այստեղ դրված»,- ասել է նա։
Քաղաքական զարգացումների, Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի և այլ հարցերի մասին՝ ստորև բերվող տեսանյութում։
--0--ԿԿ