Բաքուն առավոտից իրիկուն զենք է առնում, Փաշինյանն ասում է՝ բանակն առաջին տեղում չպետք է լինի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Ադրբեջանը դիվանագիտական խաղ է խաղում, իբր Բաքվից դժգոհ է, բայց Բայդենի անձնակազմն ամեն ինչ արել է Թուրքիայի և Բաքվի դիրքերն ամրապնդելու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ՝ անդրադառնալով Մալթայում ԱՄՆ Պետդեպի միջնորդած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բաքվի կողմից չեղարկելու հանգամանքին։ 

«Արցախի էթնիկ զտումը եղավ իր օրոք, Բայդենի վարչակազմն էր կանգնած Եվրոպա-Ադրբեջան մեծ գազանավթային ռազմավարական պայմանագրի հետևում։ ԱՄՆ-ն է քաղաքական առումով հովանավորել, որ լինի այդ փաստաթուղթը, ինչն Ադրբեջանի տնտեսության բարեկեցության համար հիմք է»,- հավելեց Աբովյանը։ 

Խոսելով Փաշինյանի այն հայտարարություններից, որ պետք է Հայաստանը հետևի միջազգային նորմերին և իրավունքներին, Աբովյանը նշեց, որ Բաքուն առավոտից իրիկուն զինվում է, նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ, իսկ Փաշինյանն ասում է՝ բանակն առաջին տեղում չպետք է լինի։ «Ամբողջ աշխարհը չի ընդունում միջազգային իրավունքը, նորմերը, բայց մենք պետք է լինենք միակը դա կատարելու հարցում»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ