ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Ռուսաստանն առաջիկա օրերին արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) շտապ չվերթով բուժօգնության խոշոր խմբաքանակ կուղարկի Հնդկաստան՝ կորոնավիրուսի հակազդելու համար: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հաղորդել Է ՌԴ ԱԳ նախարարությունը
«Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից որոշում Է ընդունվել՝ Ռուսաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամության և առանձնապես արտոնյալ ռազմավարական գործընկերության ոգով և կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացության կտրուկ աճի դեմ պայքարի նպատակներով Ռուսաստանի ԱԻՆ-ի շտապ չվերթով Հնդկաստան ուղարկել բուժօգնության խոշոր խմբաքանակ, ներառյալ թթվածնային խտարարներ, թոքերի արհեստական օդափոխության սարքեր և դեղամիջոցներ»,-ասվում Է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
--00—ՄՀ