ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանին և Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներն այս պահին ազգային թիմի ճամբարում են: Կապառոսի թիմն այսօր ընկերական խաղում կմրցի Շվեդիայի հավաքականի հետ: Հանդիպման մեկնարկը՝ 22:45-ին:
--00—ԼՄ