ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Մարտի 5-ին Իրաքում ՀՀ դեսպան Ռուբեն Սողոյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության Խորհրդարանի նախագահ՝ Մահմուդ ալ-Մաշհադանիի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ընդգծելով՝ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Իրաքի խորհրդարանների միջև հարաբերություններին՝ կարևորելով միջխորհրդարանական փոխայցելությունների ու հանդիպումների կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթան:
Ռ․Սողոյանը շնորհավորել է Մ․ ալ-Մաշհադանիին Ռամադան սրբազան ամսվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, իսկ բարեկամ Իրաքի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։
--00—ՍՊ