ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Սիրիայի Տարտուս և Լաթաքիա բնակավայրերում բողոքի ցույցեր են սկսվել, լսվել են կրակոցներ։ Նախկին նախագահ Ասադի կողմնակիցները բողոքում են նոր իշխանությունների դեմ։ Հայտնում է Al Jazeera-ն:
Ցուցարարների թվում են սիրիացի հրամանատար գնդապետ Սուհայլ ալ Հասանի կողմնակիցները։ Նշվում է, որ ցուցարարները դարանակալել են Լաթաքիայի մերձակայքում և սպանել նոր կառավարության անվտանգության ծառայության աշխատակիցներին: Զոհերի թիվը հասել է 15-ի։
Հասարակական անվտանգության վարչությունը, որը ենթարկվում է Սիրիայի նոր կառավարությանը, որոշել է պարետային ժամ սահմանել Տարտուս քաղաքում մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 22:00-ից մինչև մարտի 7-ի առավոտյան ժամը 10:00-ն՝ կապված երկրում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հետ մի շարք զինված բախումների հետ:
--00—ՍՊ