Վթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Աբովյան քաղաքում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24News  

ջուր

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ի ժամը 7.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ և 5-րդ միկրոշրջանների, Հատիսի 2 շենքի, Ուսանողական և Հանրակացարանային թաղամասերի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00--ԱՀ