ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ չունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակցի սպանությանը ադրբեջանցիների մասնակցության մասին։ Այս մասին 24News-ին հայտնեց քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ իրավապահները սպանության հիմնական վարկած են համարում ադրբեջանցիների կողմից հանցագործության կատարումը։
--00—ԱՊ