Ազատում զոհված զինծառայողների հարազատները փակեցին Կառավարության կից փողոցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21,, 24News

Ազատում զոհված զինծառայողների հարազատները փակեցին Կառավարության կից փողոցը: Երթևեկությունը կաթվածահար է եղել։

Զոհված 15 զինծառայողների ծնողները պահանջում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը գան, պատասխանեն իրենց հարցերին, ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու հանգամանքների կապակցությամբ։ 

Նշենք, որ օրերս Ազատում զոհված ծնողների հարազատները նույն պահանջով փակել էին նաև Երևան-Սևան մայրուղին։

--00—ԼՄ