Վրաստանում տեղեկացնում են՝ ռուսական կողմը հայկական բեռնատարների մուտքն արգելելու որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

256646

Բեռնատարների վարորդները, ֆերմերները ահազանգում են, որ օրերով չեն կարողանում գյուղմթերքն արտահանել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Վրաստանում տեղեկացնում են, որ հայկական բեռնատարների մուտքը արգելելու որոշում կայացրել է ռուսական կողմը։

Հայկական բեռնատարները արդեն օրեր շարունակ կանգ են առել Վրաստանում՝ սպասելով որևէ պարզաբանման։

Այս ամենի արդյունքում, լրջագույն վնասներ կարող են կրել ջերմոցային տնտեսությունները։ Իսկ առաջիկա ամիսներին, երբ մեկնարկի ծիրանի և այլ մրգերի սեզոնը, կարող է ամբողջովին վտանգվել գյուղատնտեսության այս ճյուղը։

Խնդրի կապակցությամբ հարցումներ եմ ուղղել Էկոնոմիկայի նախարարություն ու ՊԵԿ։

Հայկական կողմը պետք է պարզաբանում պահանջի և կիրառի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ խնդրին հրատապ լուծում տալու համար»։

--00—ՅՄ