Երասխի դեպքերից հետո Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակչությանը Ադրբեջանի կրակոցներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

dd

Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը։



Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ Ֆրանսիան ափսոսանք է հայտնել Երասխում քաղաքացիական բնակչությանը խոցած կրակոցների կապակցությամբ և

վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տարբեր վայրերում տեղի ունեցած զինված միջադեպերով․



«Կոչ ենք անում զսպվածություն և քաղաքացիական բնակչության պաշտպանություն, ինչպես նաև ամբողջությամբ կատարել միջանցքում երթևեկությունը վերականգնելու մասով միջազգային դատարանի որոշումը։ Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է խաղաղությունը վերականգնելու համար՝ ի շահ տարածաշրջանի բնակչության», - ասվում է հայտարարության մեջ։

--00--ՍՊ