ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Եվրամիությունը պետք է պատրաստ լինի մինչև 2030 թ.-ը նոր անդամներ ընդունել իր կազմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթի նախագիծը։ Միշելն այսօր ավելի ուշ ելույթ կունենա Սլովենիայի Բլեդ քաղաքում XVIII միջազգային ռազմավարական համաժողովի բացմանը։
«Եթե մենք ցանկանում ենք, որ մեզ վստահեն, մենք պետք է խոսենք ժամկետների մասին: Մինչ մենք պատրաստում ենք ԵՄ-ի հաջորդ ռազմավարական օրակարգը, մենք մեր առջև պետք է հստակ նպատակ դնենք... Մենք մինչև 2030 թվականը պետք է երկկողմանիորեն պատրաստ լինենք ընդլայնմանը: Այժմ մենք պետք է ընդլայնումը դիտարկենք որպես մեր գլխավոր խնդիրներից մեկը: Ե՛վ ԵՄ-ի համար, և՛ նրա ապագա անդամ պետությունների», - մեջբերում է Financial Times-ն իր տրամադրության տակ հայտնված ելույթի նախագծից։
Ներկայում ԵՄ-ին անդամակցության պաշտոնական թեկնածուներն են Ալբանիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան և Չեռնոգորիան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ