Մենք այդպես չենք համարում․ Սերժ Սարգսյանն արձագանքեց Շառլ Միշելի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

35922627_0_57_1100_676_1920x0_80_0_0_e20471a6bb1af9931fb128955a3b9e32

Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բան ընկալում է յուրովի։ Շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելը Արցախից նորից խիզախություն է պահանջում։ Կարծում եմ՝ Արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի։ Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությանը, թե Արցախում ստեղծված իրավիճակից լուծումը կարող է լինել Աղդամի ճանապարհի օգտագործումը։

«Բայց կարող է՝ ինքն ուրիշ լուծումներ է «խիզախ» համարում, մենք այդպես չենք համարում»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

--00—ՅՄ