Կիպրոսը կընդունի ԼՂ բռնի տեղահանված 30 երեխաների՝ 12 օր ժամանց կազմակերպելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

բռնի-տեղահանված-երեխա-800x445

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը դրական է արձագանքել Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանի առաջարկին՝ ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30 երեխաների (12-17 տ) և նրանց ուղեկցող 3 պատասխանատուների՝ Կիպրոսի Հանրապետությունում դեկտեմբերին 12 օր ժամանց կազմակերպելու նպատակով։

Այցը կիրականանա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կիպրոսում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Աթենք) համակարգմամբ։

--00—ՅՄ