ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում: Այս մասին գրել է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը.
Կարմիր հավկիթները Հարության խորհրդանիշն են, կարմիրը՝ Քրիստոսի թափած արյունը:
Այսօր Ավագ հինգշաբթի է: Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Հավկիթ կարելի է ուտել երբ ուզեք, հատկապես, եթե պահք չեք պահում: Բայց պետք չի այսօրվա հավկիթները կապել Զատկի տոնի հետ:
--00—ՅՄ