ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Երեւանը և Բաքուն իրական հնարավորություն ունեն որքան հնարավոր է շուտ կնքել խաղաղության պայմանագիր։ Այս մասին այսօր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի մասնակցությամբ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք հավատացած ենք, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրն ու Հարավային Կովկասում երկարատև կայունության էջ բացել», - մասնավորապես նշել է Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ