Բայդենը ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգև է շնորհել Հռոմի պապին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Capture2

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պետական ​​պարգև շնորհել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահը Հռոմի պապին պարգևատրել է «Ազատության նախագահական մեդալով» և հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։ Հայտարարության մեջ բացատրվում է, որ սա միակ դեպքն է, երբ նախագահ Բայդենը պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Հռոմի պապը կոչ է անում «պայքարել հանուն խաղաղության և մոլորակի պաշտպանության»։

--00—ՅՄ