ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

դ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել․

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ
Հարգելի՛ հայրենակիցներ,
 Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյան, ներկայանալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից, նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում՝ ԲՏԱՆ կողմից տեղեկատվական հարթակ ստեղծելու վերաբերյալ։
 
Հայտնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման աշխատակից չունի, որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։
Խնդրում ենք անտեսել տարածված հաղորդագրությունը և չբացել կցված հղումը»։ 

 

--00—ՍՊ