Վլադիմիր Պուտինը պատմել է Թրամփի հետ իր հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

ss

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միշտ ունեցել է գործնական, պրագմատիկ հարաբերություններ։

ՌԴ նախագահը համաձայնել է Թրամփի հետ՝ նշելով, որ եթե նա 2020 թվականին կրկին ընտրվեր ԱՄՆ նախագահ, ապա հնարավոր կլիներ կանխել Ուկրաինայի ճգնաժամը։ 

«ԱՄՆ ներկայիս նախագահի հետ ես միշտ ունեցել եմ գործնական, բացառապես գործնական, բայց միևնույն ժամանակ պրագմատիկ հարաբերություններ։ Եվ վստահելի, ես կասեի»,- նշել է նա։ 

Նշենք, որ ԱՄՆ նախագահն արդեն մի քանի անգամ ասել է, որ կցանկանար անձամբ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հայտարարել էր, որ իր թիմն արդեն զբաղվում է բանակցությունների կազմակերպմամբ: 
 

--00—ՍՊ