Վարչապետը չի՞ նկատում Ալեն Սիմոնյանի շքեղ ծնունդը, թող հաշվետվություն ներկայացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News 

Ակնհայտ է, որ Ազգային ժողովում ինձ ու Հակոբ Ասլանյանին «իգնոր» անելու քաղաքականություն է տարվում, Ալեն Սիմոնյանը չի հասկանում՝ ինչ մարմնի ղեկավար է, դա իր թաղը չէ, ԱԺ նախագահ է, պարտավոր է հետևել կանոնակարգին, ոչ թե իր սիրելի Խաչատուր Սուքիասյանին առանց հերթագրվելու ձայն տա, իր թիմի պատգամավորներին բաժանի «մերոնց-ձերոնցի»։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ինչքան ուժ ունեն, ուզում են մեզ հարվածել, որ վարչապետի աչքին իրենց բարձրացնեն ու իրենց ժուլիկությունները թաքցնեն, բայց որքան էլ մեզ հարվածեն՝ ավելի ենք ուժեղանալու։ Ալեն Սիմոնյանը շքեղ ծնունդ էր նշել, թող ֆինանսական հաշվետվություն տա, օրենքի հետ համապատասխանո՞ւմ է թե՝ ոչ, վարչապետը չի՞ նկատում։ ՊՎԾ-ն թող գնա, ստուգի՝ ինչ նվերներ է ստացել, օրենք ունենք, որ նվերները չեն կարող այսքան գումարից ավելի լինել, նա չէր կարող շատ շքեղ նվերներ ստանալ, որ ծախսերը փակեր, ծախսերը ո՞նց է արել, հուսով եմ՝ նվերները օրենքի սահմաններում են տվել»,- ընդգծեց պատգամավորը։
Հովիկ Աղազարյանը նաև նշեց, որ Փաշինյանը որոշում ունի արտահերթ ընտրության գնալ, պատճառների մասին կխոսի, երբ այդ մասին Փաշինյանը հայտարարի։
 
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
 

 

--00—ԱՊ