ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Վերջերս հայ-լեհական արշավախումբը Դավթի բլուր հնավայրում հայտնաբերել է Ք.ա. 6-րդ դարով թվագրվող ուրարտական բնակելի տուն, դիակիզման բնույթի թաղեր և երկրաշարժից ավերման հետքեր: Մարդկային գործունեության հետևանքով վտանգի տակ հայտնված այս հնավայրը դարձել է արշավախմբի նոր նախագիծը:
Վարշավայի Համալսարանի Միջագետքի հնագիտության կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Մատեշ Իսկրան նշում է. «Մեզ դեռ հայտնի չէ այս սենյակների նշանակությունը, բայց կարող ենք հաստատ ասել, որ այս տները թվագրվում են ամենաուշը մ.թ.ա. 6-րդ դարով»: Արշավախումբը նաև բացահայտել է դիակիզման բնույթ ունեցող թաղեր, որտեղ մահացածների մնացորդները և դիակիզման մոխիրը լցված են եղել կերամիկական խեցանոթների մեջ: Նման խեցանոթներից մեկը, որը դրոշմված է եղել, հնարավորություն է տվել թաղումը թվագրել մ.թ.ա. 7-րդ դարով: Հնավայրում արձանագրվել է ավերիչ երկրաշարժի հետքեր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ իրադարձությունը ուղիղ ազդել է համայնքի կյանքի վրա: Այսօր հնավայրը վտանգի մեջ է հայտնվել գանձագողերի, կրակակետի կառուցման և ժամանակակից գերեզմանների մեծացման պատճառով:
Դոկտոր Իսկրան զգուշացնում է, որ մեծածավալ պեղումների հնարավորությունը սահմանափակված է, և սա կարող է լինել տարածքը ուսումնաասիրելու վերջին հնարավորությունը: Ապագայում նախատեսվում է իրականացնել գտնված հնագիտական նյութի բիոքիմիական լաբորատոր հետազոտություններ:
--00—ՍՊ