Հալեպի քրիստոնյա համայնքապետերն ու նահանգապետերը քննարկել են մարտահրավերներն ու ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Գ
 

Հալեպի քրիստոնյա համայնքապետերն ու Հալեպի նահանգապետերը հանդիպում են ունեցել։ Հայտնում է Բերիո Հայոց թեմը։ 

«Երեքշաբթի, 4 Փետրուար 2025-ին, Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Արք. Աշգարեան, Հալէպի քրիստոնեայ համայնքապետերուն հետ իր մասնակցութիւնը բերաւ Հալէպի նահանգապետ Ազամ Ղարիպի հետ հանդիպումին, հիւրընկալութեամբ՝ Լատին Համայնքի Առաջնորդ Հաննա եպս. Ճալլուֆին, Լատին համայնքի Առաջնորդարանէն ներս։ 

Սրբազան Հօր կ՚ընկերակցէր Հոգշ. Տ. Մանուկ Վրդ. Պարիխանեան։
Հանդիպումին անդրադարձ կատարուեցան ներկայիս տիրող պայմաններուն եւ ժողովուրդին կենցաղային պայմանները բարելաւելու համար տարուող գործընթացին մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

--00—ՍՊ