Հրապարակվել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ՀՀ

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաու քաղաքի օդանավակայանի մոտ AZAL-ին պատկանող ինքնաթիռի կործանման վերաբերյալ։

Հաստատվել է, որ ինքնաթիռը ենթարկվել է արտաքին ազդեցության։ Օդանավի կորպուսում հայտնաբերվել են բազմաթիվ անցքեր և մետաղական առարկաներ։ 

AZAL ինքնաթիռի վթարի նախնական պատճառների մասին զեկույցից երևում է, որ հակաօդային պաշտպանության բեկորներով խոցված հիդրավլիկ համակարգերի պատճառով է, որ ինքնաթիռը կորցրել է կառավարումը, և անձնակազմը փորձել է հասնել Ակտաու՝ փոխելով շարժիչների ձգողականությունը։ Այս մանևրը միակ միջոցն էր, որով հնարավոր էր ինչ-որ կերպ կառավարել կործանված ինքնաթիռը։

Աշխատանքների ավարտից հետո կպատրաստվի ավիավթարի հետաքննության արդյունքների վերաբերյալ վերջնական զեկույցը
 

--00—ՍՊ