Արթիկում չեն պատրաստվում ապամոնտաժել Հայրենական պատերազմին նվիրված հուշարձանը. համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ա

Ըստ մամուլում տարածված տեղեկատվության,  Արթիկ խոշորացված համայնքի իշխանությունը պատրաստվում է ապամոնտաժել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը՝ իբր վերականգնելու նպատակով: 24News-ի հետ զրույցում Անանիկ Ոսկանյանը, սակայն,  հերքեց տեղեկատվությունը:

«Նման բան մեր օրակարգում չկա: Չնայած նրան, որ հուշարձանը խոնարհված վիճակում է, այդուհանդերձ այդ հարցը հանրային քննարկման թեմա է: Եթե որոշենք վերականգնման աշխատանքներ իրականացնել, ապա հանրային լսումներ կիրականացվի, ժողովուրդը ինչպես  կորոշի` այնպես էլ կանենք».- ասաց Ոսկանյանը:

Նշենք նաև, որ Հայրենական երկրորդ պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշարձանը Արթիկ համայնքում դրվել է 1950-ական թվականներին:

Մերի Մանուկյան