ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանը ցանկանում է խաթարել Ուկրաինայի հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ։
Նշվում է, որ հայկական տեղեկատվական տարածքում, մասնավորապես, Տելեգրամի ալիքներում տարածվում է կեղծ հրապարակում, որը մեղադրում է Ուկրաինայի հետախուզական վարչությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությանը նպաստելու փորձի մեջ։
«Ապատեղեկատվություն տարածողները նշում են, որ ադրբեջանա-հայկական նոր պատերազմը, իբր, կստիպի Ռուսաստանին բացել երկրորդ ճակատ՝ դրանով իսկ ցրել ուժերը, ինչից կշահեն Ուկրաինան։
Ապատեղեկատվության տարածման հիմք է հանդիսացել ուկրաինական հետախուզության կեղծ զեկույցը, որը պարունակում էր կոպիտ սխալներ և չի համապատասխանում Ուկրաինայի նախագծային փաստաթղթերի պաշտոնական թղթերին։
Այս տեղեկատվական օպերացիայի իրականացումն ուղղված է Ուկրաինայի վարկաբեկմանը և ուկրաինա-հայկական և ուկրաինա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը, ինչը առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանի ագրեսոր պետությանը»,- ասված է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության հայտարարության մեջ։
--00—ՅՄ