ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
«Հայ-թուրքական բանակցություններում պետք է զգուշավոր օպտիմիզմ ունենանք և պետք է փորձենք իրական արդյունքներ ստանալ, ոչ թե սիմվոլիկ, ինչպես ձգտել է Թուրքիան»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Թուրքիայի հետ բանակցությունները պետք է ընթանան իրավահավասարության սկզբունքով, ոչ թե ի հաշիվ մեր պետական շահերի: Հայ- թուրքական սահմանի բացումը ձեռնտու է ռեգիոնի բոլոր երկրներին, իսկ եթե որևէ երկրի ձեռնտու չէ, կներեք, մենք պետք է առաջնորդվենք մեր պետական շահով»,-ավելացրեց պատգամավորը:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ իշխանությունն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել է ընդդիմադիր գործիչներին հետապնդելու, կալանքի տակ պահելու գործին, պատգամավորը նշեց, որ իշխանությունն անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհին է և այդ ճանապարհից չեն շեղվելու.
«Ռոբերտ Քոչարյանը չէ, որ մեզ պետք է իրավունքի գերակայության դասեր տա՝ հաշվի առնելով իր տարիներին նախագահականից դատարաններին ուղիղ կառավարումը»:
Մանրամասները՝ տեսանյութում։