ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից մեկ օրում շուրջ յոթ հազար փախստական հատել է Ռուսաստանի հետ սահմանը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԴԾ-ի Ռոստովի մարզի սահմանապահ վարչությունը:
«Անցած օրում Ռոստովի մարզի անցակետով Ռուսաստան մուտք գործելու համար սահմանը հատել է շուրջ 7 հազար քաղաքացի»,-ասված է հաղորդագրությունում:
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և մի շարժ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ։
--00--ՄՀ