ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Ընդդիմությունը լավ չի քննադատում իշխանությանը, ծրագիր չեն ներկայացնում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
Արշակյանի համոզմամբ, ուրախալի է, որ ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան, իրենք այնտեղ պետք է գտնվեն ու քննադատեն իշխանությանը։
Նախկին պատգամավորը ողջունեց նաև Ֆրանսիայի Հանրապետության Սենատի ընդունած բանաձևը՝ նշելով, թե Ֆրանսիան Հայաստանի հետ է։
Ըստ Արշակյանի՝ Ադրբեջանը մոլագար քաղաքականություն է իրականացնում և ամեն պահ կարող է պատերազմ լինել։
--00—ԱՊ