41-ամյա լոռեցին իր պատրաստած թմրամիջոցը լցրել էր ծխախոտի տուփի մեջ, տարել բանտ՝ պատիժը կրող որդուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Թումանյանի բաժինների ոստիկանների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 3-ին Արարատի մարզի Ազատավան բնակավայրում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Արտաշատի բաժին են տեղափոխել անցած տարվա նոյեմբերից հետախուզվող 49-ամյա մի տղամարդու:

Լոռու մարզի 41-ամյա բնակիչը 2021 թ. հուլիսին իր պատրաստած թմրամիջոցները լցրել էր ծխախոտի տուփի մեջ ու տարել քրեակատարողական հիմնարկ՝ պատիժը կրող որդուն փոխանցելու, ինչը, սակայն չէր հաջողել: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկությամբ հայտնաբերել էին թմրանյութը: 49-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ