Վանաձորի բանտից 4 հոգու տեղափոխել են հիվանդանոց․ դանակահարության մեջ կասկածվողը կալանավորված է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

դա.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:10-ի սահմաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որպեսզի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտենա Վանաձորի բանտ, որտեղ կան տուժած քաղաքացիներ։



Վանաձորի բանտից մեկ հոգու շտապօգնության բժիշկները տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի հիվանդանոց է տեղավորվել բնատի աշխատակիցների կողմից։



Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ օգտագործվել են սուր կտրող-ծակող առարկաներ։



Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար։



Կասկածյալներից մեկը վերջերս Լոռու մարզում վենդետա իրականացրած, կալանավորված անձանցից մեկն է՝ Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Փիլոյանը։



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ