ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Հիմա Հայաստանը կանգնա՞ծ է նոր, լայնածավալ պատերազմի եզրին, որո՞նք են Ադրբեջանին զսպող մեխանիզմները, որքա՞ն երկար այդ մեխանիզմները կարող են գործադրվել։ Հարցերին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․
«Եթե դուք հետևում եք լրահոսին, պետք է, կարծում եմ, տեսնենք Ադրբեջանի շարունակող ագրեսիվ հռետորիկան ու քաղաքականությունը, որն անընդհատ աճել է և աճել է նաև 20 թվի պատերազմից առաջ, 20 թվի պատերազմից հետո, և ես կարծում եմ, որ, այո՛, հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ ԼՂ-ի։
Ինչի՞ց է իմ եզրակացությունը․ իմ եզրակացությունը Ադրբեջանի՝ ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունն է, և, իհարկե՛, որոշակի այլ տվյալներ կան»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ