Երևանում 21-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Снимок

Այսօր՝ ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում՝ Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ա.-ն, իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով, Սասունցի Դավիթ փողոցի 4 հասցեի մոտ՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է եթարկել Երևանի բնակիչ 64-ամյա Անահիտ Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորին նաև օգնության են հասել քաղաքացիները ու այդ պահին նշված վայրի հարևանությամբ ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Կարեն Քարամյանն ու կրտսեր պարեկ Վիգեն Դուրյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ