ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Այսօր՝ օգոստոսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Վահե Գ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց 69 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 59-ամյա Գարաբետ Ք․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ