ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բնական գազի առաքման համաձայնագրում փոփոխություն կարվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24news

a83ae449767a20b9b3c8233d3abd042f

«Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թ դեկտեմբերի 2-ի համաձայնագրում» փոփոխություններ կկատարվեն։ Արձանագրությունում փոփոխություն կատարելու մասին որոշումը հաստատվել է այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ կառավարության նիստում։

Նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Արձանագրությամբ համաձայնագրում «նավթային գուդրոն» բառերը փոխարինվել են «նավթային բիտում» բառերով։

Վերոնշյալ փոփոխության կատարման անհրաժեշտությունը, կառավարության հիմնավորվմամբ, պայմանավորված է նրանով, որ երկրի տնտեսական զարգացման ու անվտանգության ապահովման համար ՀՀ-ում իրականացվում են լայնածավալ ճանապարհաշինարարական ծրագրեր՝ միտված ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը:

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ճանապարհաշինարարության ոլորտում էականորեն աճել է բիտումի սպառման պահանջարկը, որից ելնելով էլ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել նավթային բիտումի ներկրման ծավալները ՀՀ՝ առանց մաքսատուրքի գանձման ռեժիմի»,-նշված է կառավարության հիմնավորման մեջ։

--00—ՅՄ