«Վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացման կարգում որոշ փոփոխություններ են արվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

f2b9d523da9dc68825c4c7c07232792a

«Վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացման կարգում որոշ փոփոխություններ են արվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերը կանցկացվեն միայն դպրոցականների համար:

«Ի սկզբանե, «Վարչապետի գավաթի» 5 մրցաշարերից միայն մեկն էինք անում դպրոցականների համար», - ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հեծանվավազքի նորացված մրցաշարից առաջ Հանրապետության բոլոր 1400 դպրոցներին տրամադրվելու են հեծանիվներ՝ մարզվելու, հետո մրցույթներին մասնակցելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ