Թեհրանը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Սիրիայում Իրանի զինված ուժերի վրա հարձակման դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Capture

Իրանական կողմը «կոշտ պատասխան» կտա ԱՄՆ-ին Սիրիայում իրանական ուժերի վրա ամերիկացի զինվորականների հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։

Աբդոլհայանը նաև ընդգծել է, որ Պաղեստինի և Իսրայելի ափեր ամերիկյան ռազմածովային նավատորմի ժամանումով, թեև դա Միացյալ Նահանգների կողմից ուժի ցուցադրություն է, Վաշինգտոնը միայն մեծացնում է իր ռազմանավերին «զգալի վնաս» ստանալու հավանականությունը:

--00—ՅՄ