Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Դիլիջանի ոլորաններում և Ջերմուկում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

l-2xSSaMVHr3

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Մեղրու սար» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Գորիս քաղաքում մառախուղ է։

--00—ՅՄ