Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News 

photo_2024_11_18_07_59_55.thumb_

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

--00—ՅՄ