ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
««Հպարտ» հայեր, ձեր վարչապետը թուրքիայում է, մասնակցելու է Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Շրջափակված ու ձեր վարչապետի կողմից թուրքիային ու ադրբեջանին հանձնած Արցախից, շնորհավորում եմ ձեր հերթական «հաղթանակը» արժանապատիվ հայերի նկատմամբ:
Հ.Գ. այս ամենը ծանր վերջ է ունենալու հենց ձեր համար: Արժանապատիվ հայերն ապրելու են ազատ, անկախ, հայկական ԱՐՑԱԽՈւՄ, ուժեղ ու հզոր ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ...»։
--00—ՅՄ