ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Երեկ՝ մարտի 13-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրականացնելով փայլուն ու գրագետ օպերացիա Սյունիքի մարզում հայտնաբերել էին ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած ստահակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների փայլուն օպերացիայի արդյունքում ոչ միայն ճիվաղը, այլ նաև ծեծկռտուքին մասնակցած ևս 2 ստահակների են հայտնաբերել Սիսիանում։ Թե ո՞ւր էին մեկնում և որտե՞ղ էին թաքնվելու նրանք, այդպես էլ չհասցրեցին, քանի որ ոստիկանությունը բավականին օպերատիվ ու գրագետ գործեց։
Նշված անձինք երեկ ձեռնաշղթայված ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հսկողությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ տեղափոխվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նշված անձինք ներկայացվեցին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ