ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Ուկրաինայի Խարկով քաղաքը գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Կա 4 զոհ։ Խարկովի վրա է արձակվել 15 ԱԹՍ, որոն մի մասը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով շրջանային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովին։
Քաղաքի երեք շրջաններում ԱԹՍ-ների հարձակումից վնասվել է եռահարկ բնակելի շենք, որտեղ փրկարարական աշխատանքների ժամանակ զոհվել է 3 փրկարար։ Երկրորդ հարվածի ժամանակ նրանք փլատակներից դուրս էին բերում 67-ամյա տղամարդու, որը ողջ է մնացել։
Լրատվամիջոցը հավելում է, որ ևս 1 կին զոհվել է, երբ ԱԹՍ-ները հարվածել են 14-հարկանի շենքի։ 12 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ