Լավրովը ժամանել է Ալմաթի, որտեղ վաղը կկայանա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

դդ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն ժամանել է Ալմաթի, որտեղ վաղը կկայանա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

Վաղը` հունիսի 21-ին, Ալմաթիում Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ – արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի նիստին։ 
 

--00—ՍՊ