ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Lexus» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 44 բրիգադը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 2 հոգու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ